Բաժիններ՝

ԵՄ-ը ընդլայնել է իր «սև ցուցակը»՝ կապված Ղրիմի դեպքերի հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը որոշել է ընդլայնել այն ռուսների ու ուկրաինացիների ցուցակը, որոնց մուտքը ԵՄ արգելվել է, իսկ եվրոպական բանկերում նրանց բանկային հաշվեհամարները՝ սառեցվել: «Սև ցուցակում» ընդգրկվածների քանակը հասցվել է մինչև 33 մարդու, որոնց անունները հրապարակվելու են այսօր:

Այս մասին ԵՄ-ի երկրների ղեկավարների գագաթաժողովի արդյունքներով հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. «Ռուսաստանը պետք է հասկանա, որ այսպես չի կարող շարունակվել, նա պետք է ընտրի երկխոսության ուղին»:

Բացի այդ, ԵՄ-ի առաջնորդները պայմանավորվել են չեղյալ հայտարարել հունիսին Սոչիում պլանավորված Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովը և կասեցնել Ռուսաստանի հետ երկկողմ հանդիպումների նախապատրաստությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս