Ուկրաինական ճգնաժամը մեծացնում է TANAP գազատարի նշանակությունը. Թաներ Յըլդըզ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Թուրքիա ռուսական գազի ներկրման կասեցման դեպքում «Անդրանատոլիական» գազատարը (TANAP) կարող է տարածաշրջանի համար դառնալ այլընտրանքային ու կարևորագույն նախագիծ:

Յըլդըզի խոսքերով՝ Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամը մեծացնում է TANAP գազատարի նշանակությունը: Նա հավելել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ներկայումս աշխատում են այդ նախագծի իրագործման վրա:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Թուրքիան ցանկանում է TANAP գազատարի նախագծում իր բաժնեմասը հասցնել մինչև 30 տոկոսի: Ներկա դրությամբ նրա մասնաբաժինը կազմում է 20 տոկոս, իսկ Ադրբեջանինը՝ 80 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31