Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագիրը կարող է ստորագրվել հուլիսի 20-ին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագիրը կարող է ստորագրվել հուլիսի 20-ին:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Մեկնաբանելով Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների երկրորդ օրը՝ Զարիֆն ընդգծել է, որ ցայժմ բանակցությունները լավ են ընթացել:

Բանակցությունների օրակարգում են գտնվում ուրանի հարստացման, Արաքի՝ ծանր ջրով աշխատող ռեակտորի աշխատանքի, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում Իրանի համագործակցության և Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31