
Հերման վան Ռոմպեյի մոսկովյան այցը խափանել են յուրայինները. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան օպերատիվ է արձագանքել Ռուսաստան այցելելու վերաբերյալ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի խնդրանքին, սակայն նրան Ռուսաստան չեն թողել գալ յուրայինները: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Դրանում հիշեցվել է, որ Ռոմպեյը մարտի 17-ին դիմել է իրենց՝ կապված Մոսկվա այցելելու հետ, որի ժամանակ նա մտադիր է եղել քննարկել Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումը, ինչպես նաև գնալով վատթարացող իրավիճակից դուրս գալու հարցում նրա տեսլականը:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրենք դրականորեն են վերաբերվել այդ հարցին և պատրաստ են եղել նրան ընդունել մարտի 19-ին, սակայն այդ հարցում նրան խոչընդոտել են յուրայինները: