Բաժիններ՝

Ներդրողներն իրենց կապիտալը ռեկորդային տեմպերով դուրս են բերում Ռուսաստանից

РБК-ի փոխանցմամբ՝ Գայդարի անվան Տնտեսական քաղաքականության ինստիտուտի փորձագետները կանխատեսել են, որ 2014 թվականի առաջին եռամսյակին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմելու է 73-75 միլիարդ դոլար:

Եթե այդ կանխատեսումն իրականանա, ապա այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կգերազանցի ողջ նախորդ տարում գրանցված ցուցանիշը՝ 62.7 միլիարդ դոլար: Փորձագետները դա պայմանավորում են Ղրիմում ստեղծված իրավիճակով, որը կոշտացրել է ներդրողների դիրքորոշումը:

Փորձագետները նշում են՝ տեսանելի է, որ ներդրողներն ամեն գնով ձգտում են իրենց կապիտալը դուրս բերել Ռուսաստանից, և այդպիսի պայմաններում Ռուսաստանի իշխանությունները կարող են գնալ երկրից կապիտալը դուրս բերելը սահմանափակելուն և արժութային վերահսկողությունը խստացնելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս