Բաժիններ՝

Էշթոնը Ռուսաստանին կոչ է արել երկխոսել Ուկրաինայի ղեկավարության հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Ռուսաստանին կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Ուկրաինայի ղեկավարության հետ: Էշթոնն իր այս կոչն արել է Բրյուսելում ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ:

Էշթոնը Ռուսաստանին կոչ է արել շարունակել բանակցությունները միջազգային հանրության հետ՝ լարվածությունը թուլացնելու և ճգնաժամից քաղաքական ճանապարհով դուրս գալու համար: Էշթոնի խոսքերով՝ վերջին հաշվով Ուկրաինային անհրաժեշտ են նույնպիսի բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչպես և ԵՄ-ի ու մնացյալ աշխարհի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31