Լուկաշենկոն երաշխավորել է բելառուսա-ուկրաինական սահմանի անձեռնմխելիությունը
Украинская правда-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ չի պատրաստվում աջակցել Ռուսաստանի ռազմական ագրեսիային ու ներխուժել Ուկրաինա: Այս մասին հայտնել է «ՈՒԴԱՌ» կուսակցության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ մասին Բելառուսի դեսպանը հայտնել է կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին: Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Կլիչկոն զրուցել է Լուկաշենկոյի հետ, ով էլ նրան հայտնել է, որ Բելառուսի կողմից չկա սահմանների մոտ զորքերի կուտակում:
Բացի այդ, Լուկաշենկոն երաշխավորել է բելառուսա-ուկրաինական սահմանի անձեռնմխելիությունը: Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ակտիվացման ֆոնին Բելառուսի առաջնորդը ոչ վաղ անցյալում Ռուսաստանին խնդրել է օգնել ռազմական ավիացիայով, ինչը բավարարվել է: