
Ղրիմի Հանրապետությունը մարտի 30-ից անցում է կատարում մոսկովյան ժամանակին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի Հանրապետությունը (անկախ պետություն) մարտի 30-ից անցում է կատարում մոսկովյան ժամանակին: Համապատասխան որոշումն ընդունվել է Ղրիմի Գերագուն խորհրդի այսօրվա նիստում:
Այդ որոշման օգտին քվեարկել է 79 պատգամավոր: Տվյալ որոշմամբ Ղրիմի Հանրապետության տարածքում օդային, ջրային, երկաթուղային, միջքաղաքային տրանսպորտի տեղաշարժը, ինչպես նաև հեռախոսակապն ու հեռագրակապը համապատասխանեցվում են մոսկովյան ժամանակին:
Ժամացույցի սլաքներն առաջ են տարվելու: Ներկայումս Սիմֆերոպոլի ու Մոսկվայի միջև ժամային տարբերությունը կազմում է 2 ժամ: