Բաժիններ՝

Շվեյցարիայի դատախազությունը խուզարկել է Ռինատ Ախմետովի ժնևյան գրասենյակը

Sonntags Zeitung թերթի փոխանցմամբ՝ շվեյցարական դատախազությունը ստուգումներ է անցկացրել ուկրաինացի օլիգարխ Ռինատ Ախմետովի DTEK Trading S.A ընկերության ժնևյան գրասենյակում: Խուզարկումն իրականացվել է դեռևս փետրվարի 27-ին և տևել է երկու ժամ:

Խուզարկությունը կապված է եղել Ուկրաինայի նախկին նախագահի ավագ որդի Ալեքսանդր Յանուկովիչին պատկանող MakoTrading SA ածխային ընկերության գործունեության հետաքննման հետ: Շվեյցարական ոստիկանությունը գործ է հարուցել Ալեքսանդր Յանուկովիչի դեմ՝ նրան կասկածելով «փողեր լվանալու» մեջ:

DTEK-ի մամուլի ծառայությունը հաստատել է փաստաթղթերի խուզարկման փաստը: Թերթի տվյալներով՝ Ախմետովի ու Յանուկովիչի որդու ընկերությունները սերտորեն փոխգորածակցել են միմյանց հետ: Ախմետովը մեծապես ֆինանսավորել է Վիկտոր Յանուկովիչի ընտրական կամպանիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31