Բաժիններ՝

Արամ MP3-ի եվրատեսիլյան հոլովակը առաջատարն է YouTube-ում

«Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի Not Alone երգի հոլովակը «Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում դիտումների քանակով առաջին տեղում է։ Այն արդեն դիտել են ավելի քան 452 հազար հոգի։

Մոնտենեգրոյի, Մեծ Բրիտանիայի և Իսրայիելի ներկայացուցիչների հոլովակները նկատելիորեն զիջում են և ունեն, համապատասխանաբար, 385.8 հազար, 267.6 հազար և 158.7 հազար դիտում։

Նշենք, որ Արամ MP3-ի հոլովակի դիտումներին մեծապես նպաստում են հայազգի օգտատերերը, այդ թվում՝ ճանաչաված աստղերը։ Օրինակ, հոլովակը իրենց ֆեյսբուքյան պատերին են տեղադրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31