Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունակ է ԱՄՆ-ը վերածել «ռադիոակտիվ մոխիրի». Россия 1 (տեսանյութ)
DP.ru-ի փոխանցմամբ՝ Россия сегодня միջազգային լրատվական գործակալության հաղորդավար ու գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Россия 1 հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն իսկապես ունակ է ԱՄՆ-ը վերածել «ռադիոակտիվ մոխիրի»:
Ամփոփելով Ղրիմի հանրաքվեի արդյունքները՝ Կիսելյովը հայտարարել է, որ անգամ ԱՄՆ-ում Վլադիմիր Պուտինին ճանաչում են որպես ուժեղ առաջնորդ և հիշում են, որ Ռուսաստանը կարող է անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը վերածել «ռադիոակտիվ մոխիրի»:
Կիսելյովի խոսքերով՝ եթե անգամ ատոմային հարձակումից հետո լռեն իրենց բոլոր հրամանատարական կետերը, ապա միևնույն է՝ իրենց անխոցելի համակարգը երկրի հորերից ու սուզանավերից ռազմավարական հրթիռները կուղարկի անհրաժեշտ ուղղությամբ: