
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում

ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հարավային ռազմական օկրուգի Կասպյան նավատորմի խմբավորումը մարտի 15-ին զորվարժություններ անցկացնելու նպատակով դուրս է եկել Կասպից ծով: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ խմբավորման կազմում ընդգրկվել են «Թաթարստան» ու «Դաղստան» հրթիռակիր հածանավերը, «Ատաման Պլատով» միջին դեսանտանավը և «Սերնա» տիպի 4 արագագնաց դեսանտային մոտորանավակ: Դա ձմռանը նավամատույցներում անցկացնելուց հետո՝ այս տարի, այդ նավերի առաջին ելքն է ծով:
Զորավարժությունները տևելու են երկու շաբաթ, որի ժամանակ ռազմանավերը մշակելու են պայմանական հակառակորդի վերջրյա ու ցամաքային օբյեկտների դեմ ռազմական գործողություններ վարելը, հակաականային զենքի կիրառելը, կազմակերպել նավերի հակաօդային, ինչպես նաև հակասուզանավային-դիվերսիոն պաշտպանությունը: