
ՌԴ Պետդուման շուտով օրենսդրական որոշումներ կընդունի Ղրիմի հանրաքվեի արդյունքների շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման կարճ ժամանակահատվածում օրենսդրական որոշումներ է ընդունելու Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքների շուրջ: Այդ մասին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նևերովը:
Ղրիմում երեկ անցկացված հանրաքվեի ժամանակ նրա մասնակիցների 96.77 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի կազմ ինքնավարության մտնելու օգտին: Այս մասին այսօր հայտարարել է հանրաքվեի անցկացման հարցերով հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնության կազմում Ղրիմը՝ որպես սուբյեկտ, մտնելու օգտին քվեարկել է 1.233.002 մարդ, ինչը տոկոսային հարաբերությամբ կազմում է 96.77 տոկոս: Մալիշևը հավելել է, որ հանրաքվեին մասնակցելու ցուցանիշը կազմել է 83.1 տոկոս: