Նովրուզ Մամեդովը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է կոնկրետ քայլեր չձեռնարկելու մեջ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Բաքվում տեղի ունեցած միջազգային կառույցներում աշխատող ադրբեջանցիների առաջին համագումարի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում դրա արդար կարգավորման համար: Ադրբեջանը խաղաղության, կայունության ու համագործակցության կողմնակից է: Տարածաշրջանի զարգացման համար գլխավոր խոչընդոտ է հանդիսանում Ղարաբաղյան հակամարտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս