
Մաքքեյնն ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արել որպես թիրախ ընտրել ՌԴ-ի «աքիլեսյան գարշապարը»

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սենատոր Ջոն Մաքքեյնը Ուկրաինայից վերադառնալուց հետո ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արել «արմատականորեն վերանայել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները.
«Այլևս ոչ մի վերաբեռնում, ոչ մի: Պուտինին պետք է ընկալել այնպես, ինչպես որ նա կա: Դա չի նշանակում «Սառը պատերազմի» կրկնություն, դա նշանակում է նրան վերաբերվել որպես այնպիսի մարդու, ով հավատում է հին Ռուսական կայսրության վերածննդին:
Սպիտակ տունը պետք է նշան բռնի Ռուսաստանի թույլ տեղի՝ նավթի արտահանման վրա: Ռուսաստանն ավտոլիցքավորման կայան է, որը քողարկվում է երկրի տակ: Դա ավազակապետություն է, կոռուպցիա: Նրա տնտեսությունը հենված է բացառապես նավթի ու գազի մատակարարումների վրա: Դրա համար էլ կարևոր են տնտեսական պատժամիջոցները»:
Սենատորը նաև կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և վերականգնել Լեհաստանում ու Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգերը: