
Ուկրաինայի ՆԳՆ-ի ֆինանսական հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարի տներից մեկը (լուսանկարներ)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակտիվիստները հրապարակել են Ուկրաինայի ՆԳՆ-ի ֆինանսական հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի ներկայիս ղեկավար Վասիլի Պիսնուն պատկանող տներից մեկի լուսանկարները:
Ընդգծվում է, որ ավելի վաղ Պիսնին զբաղեցրել է Լվովի մարզային խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Լվովում նրա տներից մեկի լուսանկարները Facebook-ի իր էջում հրապարակել է ակտիվիստուհի Yulia Kadubets-ը:
Նա գրել է, որ որոշակի շրջանակներում «Հակաբիոտիկ» մականվամբ հայտնի Պիսնին նախորդ տարի եղել է պատգամավորի թեկնածու, ինչի համար էլ ԿԸՀ-ին ներկայացրել էր իր ունեցվածքի հայտարարագիրը, որում նշել էր, որ 2011 թվականին իր եկամուտների ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 50.401 գրիվնա (1 դոլարը հավասար է 9.5 գրիվնա):
Ակտիվիստը գրել է, որ իր տարեկան եկամուտը շատ ավելի մեծ է, սակայն դրանով հանդերձ չի կարողացել ձեռք բերել սեփական բնակարան: