
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին կոչ է արել հրաժարվել սադրիչ գործողություններից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը ԿԺԴՀ-ի իշխանություններին կոչ են արել հրաժարվել սադրիչ գործողություններից, ինչի համար հիմք է ծառայել հրթիռների արձակման մասին տեղեկատվությունը:
Երեկ հայտնի է դարձել, որ ԿԺԴՀ-ն իր արևելյան ծովափից փոքր հեռահարության 25 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դրա հետ կապված՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ իրենք տեղյակ են դրանից և ուշադիր հետևում են Կորեական թերակղզում տիրող իրավիճակին:
Պետդեպարտամենտը ԿԺԴՀ-ին կոչ է արել հրաժարվել սադրիչ գործողություններից, որոնք ուժեղացնում են լարվածությունը: