
Ուկրաինան որոշել է զբաղվել խորհրդային ունեցվածքի բաշխման խնդրով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցային հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ ԽՍՀՄ-ի ունեցվածքի ու միջոցների բաշխման հարցում Ուկրաինայի իրավական դիրքերը նախապատրաստելու համար:
Յացենյուկն ընդգծել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մնացած ունեցվածքի բաշխումը փաստացիորեն ավարտված չէ, և Ուկրաինան լեգիտիմ ու օրինական հավակնություններ ունի Ռուսաստանի հանդեպ՝ կապված այդ ունեցվածքի հետ, որը Ռուսաստանն ապօրինաբար պահել է իրեն: