
Թուրքիայում սպաների թեկնածուներին այսուհետ կուղարկեն ոչ թե ԱՄՆ, այլ՝ Չինաստան

Թուրքական Ulusal Kanal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը կարևոր որոշում են ստորագրել: Այսուհետ սպաների թեկնածուներն ուսուցում ստանալու նպատակով մեկնելու են ոչ թե ԱՄՆ, այլ՝ Չինաստան: Համապատասխան որոշումն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Դա նշանակում է, որ այսուհետ թուրք սպաների թեկնածուներն ուսուցման նպատակով չեն ուղարկվի Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիա: Փոխարենը նրանք կուղարկվեն Չինաստան ու Հարավային Կորեա, որտեղից և կվերադառնան լեյտենանտի կարգավիճակով: Չի ակնկալվում, որ չինացի աշակերտներն իրենց հերթին ուղարկվելու են Թուրքիա:
Ընդգծվում է, որ թուրքական կողմը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների մասին թուրքական մրցույթի արդյունքներով հաղթեց Չինաստանը՝ Թուրքիային առաջարկելով 3.4 միլիարդ դոլար, ինչը զգալի ցածր ցուցանիշ է մյուսների համեմատ: