
Էրդողանը հանդիպել է Ղրիմի թաթարների առաջնորդի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան Իզմիրում ընդունել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Աբդուլջամիլ Քըրըմօղլուին: Հանդիպման ժամանակ քննարկվել է Ղրիմի իրավիճակը:
Քըրըմօղլուն Էրդողանին իրազեկել է թերակղզու վերջին իրադարձությունների մասին: Էրդողանն անհանգստություն է հայտնել այդ դեպքերի և աճող լարվածության նկատմամբ՝ ընդգծելով, որ Թուրքիայի ջանքերը միտված են Ղրիմում իրավիճակի կայունացմանը, հակամարտության և Ղրիմի թաթարների կորուստների կանխմանը:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ծավալել է դիվանագիտական ինտենսիվ գործունեություն՝ ուղղված Ուկրաինայի անկախության պաշտպանությանը, նրա տարածքային ամբողջականությանը և քաղաքական միասնությանը: