
Օբաման Պուտինին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հավելյալ միջոցներ ձեռնարկել ՌԴ-ի դեմ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը և եվրոպական գործընկերները պատրաստ են հավելյալ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտելու համար:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Օբաման ընդգծել է, որ Ղրիմի «հանրաքվեն», որը խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունն ու իրակականացվել է ռուսական ռազմական միջամտության ճնշման ներքո, երբեք չի ճանաչվի Արևմուտքի ու միջազգային հանրության կողմից:
Օբաման ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները խախտել են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչի համար էլ ԱՄՆ-ն ու նրա եվրոպական գործընկերները պատրաստ են հավելյալ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ նրա գործողությունների համար:
Օբաման հավելել է, որ դեռևս մնում է ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով այնպես կարգավորելու հնարավորությունը, որ պահպանվեն թե՛ Ուկրաինայի ժողովրդի, թե՛ Ռուսաստանի շահերը: