Մանրամասներ՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց տեղի ունեցող ակցիայից (լուսանկարներ). Armtimes.com
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր մի խումբ երիտասարդներ դհոլներով բողոքի ակցիա էին իրականացնում «Հայկական ժամանակ» և «Առաջին լրատվական» խմբագրությունների դիմաց:
Armtimes.com-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ սա ինքնաբուխ ակիցա է: «Ես գիտեմ, որ երիտասարդներ են հավաքված՝ պայքարելու դհոլչի պատգամավորների դեմ: Կազմակերպիչներ չկան՝ ոչ կազմակերպություն է, ոչ էլ»:
Հարցին, թե ինչու որոշեցին հենց «Հայկական ժամանակ»-ի խմբագրության դիմաց կազմակերպել այս «ինքնաբուխ» ակցիան, ակտիվիստը պատասխանել է, թե չգիտի եւ իրավասու չէ պատասխանել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: