Թուրքիան մտադիր չէ ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր չէ ճանաչել մարտի 16-ին Ղրիմում նշանակված հանրաքվեի արդյունքները: Այս մասին այսօր Վանում տեղի ունեցած Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան ներկայումս քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում բոլոր կողմերի հետ՝ Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման համար:

Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի համար ամենակարևորն Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումն է: Սրանից առաջ էլ Դավութօղլուն կոչ է արել չեղյալ հայտարարել Ղրիմի հանրաքվեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31