Ախտորոշումը ճշտելու նպատակով հիվանդը կկարողանա արտահանել իր արյունը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում առաջարկել է մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումների բժշկական օգնության մասին» օրենքում: Մասնավորապես, նախատեսվում է արյան բաղադրամասերի պետական պաշարի պահպանումն իրականացնել ոչ թե մեկ տեղում, ինչպես սահմանված է օրենքում, այլ երկրի տարբեր բնակավայրերում գործող արյան ազգային ծառայության կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա աղետի կամ ռազմական իրավիճակի պայմաններում կանխել այդ ամբողջ պաշարի ոչնչացումը: Օրինագիծը նաև բովանդակում է դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնականոն իրականացման ժամանակ գործընթացներում ներգրավված անձանց առողջության պահպանման դրույթներ: Նախագծի մշակմանը, բացի Առողջապահության նախարարությունից, մասնակցել է պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31