
Յացենյուկը Վաշինգտոնում չի բացառել, որ Պուտինը մտադիր է գրավել Կիևը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ Ատլանտյան խորհրդում (Վաշինգտոն) ունեցած ելույթում չի բացառել, որ Ղրիմին տիրելը հանդիսանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պլանի միայն առաջին փուլը, և որ նա կարող է էլ ավելի առաջ գնալ.
«Ռուսաստանն ունի այլ սցենար, թե ինչպես գրավել ողջ Ուկրաինան, այդ թվում նաև Ուկրաինայի մայրաքաղաքը: Ամեն ինչ կախված է անձամբ նրա (Պուտինի) նպատակներից: Մի քանի տարի առաջ նա (Պուտինը) ասաց, որ նախորդ դարի մեծագույն աղետը ԽՍՀՄ-ի փլուզումն է: Մինչդեռ ես կասեմ, որ 20-րդ դարի մեծագույն աղետը ԽՍՀՄ-ի կազմավորումն է»: