Բաժիններ՝

Սպիտակ տանը տեղի է ունեցել Բարաք Օբամայի ու Արսենի Յացենյուկի հանդիպումը (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպումը: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Յացենյուկին ընդունել են նույն կերպ, ինչպես որ օտար երկրների այլ առաջնորդների պարագայում է:

Հանդիպումից հետո Օբաման հայտարարել է, որ իրենք ամբողջովին մերժում են Ղրիմում հանրաքվե անցկացնելու պլանը: Օբաման հավելել է, որ ԱՄՆ-ն ու մյուս երկրները հարկադրված կլինեն անել այնպես, որ Ռուսաստանը թանկ վճարի, եթե շարունակի Ուկրաինայի հանդեպ իր ներկայիս դիրքորոշումը. «Գոյություն ունի այլ ճանապարհ, և մենք հուսով ենք, որ նախագահ Պուտինը պատրաստ է ընտրել այն:

Սակայն եթե դա տեղի չունենա, ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը վճռականորեն կաջակցի Ուկրաինայի կառավարությանը: Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ»: Օբաման արժանին է մատուցել Ուկրաինայի ժողովրդի քաջությանը, որը ոտքի է ելել՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար:

Յացենյուկն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ՝ ճգնաժամի կարգավորման համար, սակայն երբեք տեղի չի տա Ռուսաստանի ճնշմանը: Նա նաև նկատել է, որ Ղրիմն Ուկրաինայի անքակտելի մասն է: Նշվում է, որ Սպիտակ տուն ժամանելուց առաջ Յացենյուկը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս