
Իսրայելական ավիացիան Գազայի հատվածում հարվածել է 29 թիրախի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ավիացիան Գազայի հատվածում հարվածել է 29 թիրախի՝ ի պատասխան վերջին կես տարում պաղեստինյան ամենաինտենսիվ հրթիռակոծման: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Օֆեր Հենդելմանը:
Իսրայելցի զինվորականների հաշվարկներով՝ երկրի հարավում ընկել է 42 հրթիռ, որոնցից առնվազն 8-ն ընկել է բնակավայրերի մոտ: Երեք հրթիռ որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը: «Իսլամական ջիհաթի» իրականացրած հրթիռակոծման հետևանքով զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել:
Ի պատասխան՝ իսրայելական ավիացիան հարվածել է Գազայի հատվածում 29 ահաբեկչական օբյեկտի: Եվս երկու թիրախի հարված էր հասցվել ավելի վաղ: