
Աբդուլլահ Գյուլը հաստատել է Գյուլենի վերահսկողության տակ գտնվող ուսումնական հաստատությունների փակումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է երկրում մասնավոր ուսումնական հաստատությունների (dershane) փակումը, որոնք դպրոցների շրջանավարտներին նախապատրաստում են բուհ ընդւնունվելու համար:
Թուրքիայի խորհրդարանը համապատասխան օրինագիծն ընդունել էր մարտի 1-ին: Օրինագիծը նրա հաստատմանը ներկայացվել էր փետրվարի 7-ին: Օրինագծի համաձայն, 2015 թվականի սեպտեմբերի 1-ից Թուրքիայում փակվում են բոլոր dershane-ները:
Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել dershane-ների փակման անհրաժեշտության մասին: Դա կապված է նրա հետ, որ այդ ուսումնական հաստատությունները գտնվում են իսլամական, հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ազդեցության ներքո: