Բաժիններ՝

Ուկրաինական նավատորմի գլխավոր բազան ապրիլից կդառնա Օդեսան. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օդեսայում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի արևմտյան ռազմածովային բազան ապրիլին կստանա ուկրաինական նավատորմի գլխավոր բազայի կարգավիճակ: Այս մասին գործակալությանը հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ում նրա աղբյուրը:

Նրա խոսքերով՝ համապատասխան որոշումն արդեն իսկ ընդունվել է, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանություններին հավատարիմ ծովայինները կլքեն Ղրիմի թերակղզին և իրենց ծառայությունը կշարունակեն Օդեսայում:

Աղբյուրը հավելել է, որ աշնանը Օդեսայի ազգային ծովային ակադեմիայում բացվելու է ռազմածովային ֆակուլտետ, որը կադրեր կպատրաստի Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31