
G7-ը պաշտոնապես կարող է ՌԴ-ին զգուշացնել ֆինանսական պատժամիջոցների մասին. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ «Մեծ Յոթնյակի» (G7) երկրները դիտարկում են հատուկ հայտարարություն ընդունելու հարցը, որում նրանք դատապարտելու են Ռուսաստանի գործողությունները և վճռականություն են հայտնելու նրա դեմ պատժամիջոցներ սահմանելու համար:
Այս մասին պարբերականին հայտնել է եվրոպական իրազեկ աղբյուրը: Սպիտակ տունն ու ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:
ԱՄՆ-ը կարող է առաջիկա օրերին հայտարարել է ռուս և ուկրաինացի այն պաշտոնյաների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ հայտարարելու մասին, որոնք Սպիտակ տան կարծիքով սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Դրանից հետո ԱՄՆ-ը կարող է այլ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք խախտել են մարդու իրավունքներն ու ապօրինի առևտուր են իրականացրել: ԱՄՆ-ը դրա համար կարող է օգտագործել «Մագնիտսկու օրենքը»: