Դավութօղլուն Բան Կի Մունի հետ քննարկել է Ղրիմի հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ուկրաինական ճգնաժամը և Ղրիմի թաթարների դրությունը:

Դավութօղլուն ընդգծել է, որ Ուկրաինայի ճգնաժամը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով և որ պետք է պահպանվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Հանդիպման ժամանակ Դավութօղլուն ու Մունը քննարկել են նաև Սիրիայի ու Կիպրոսի հարցերը:

Հանդիպումից հետո Դավութօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ես հասկացա, որ մենք կիսում ենք Ուկրաինայի իրավիճակի հարցում մեր նմանատիպ մտավախությունները: Մենք մանրամասնորեն քննարկել ենք Ղրիմում տիրող իրավիճակն ու Ղրիմի թաթարների դրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31