
Մոսկովյան դատարանը հեռակա կարգով Յարոշին կալանավորելու մասին որոշում է ընդունել

ZN.UA-ի փոխանցմամբ՝ մոսկովյան դատարանն այսօր որոշում է կայացրել ուկրաինական «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշին հեռակա կարգով կալանավորելու մասին: Դրանով իսկ դատավորը բավարարել է ռուս քննիչների ներկայացրած միջնորդությունը, որոնք Յարոշին մեղադրում են Ռուսաստանի նկատմամբ ահաբեկչական կոչեր հնչեցնելու մեջ:
Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն Յարոշի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում: Յարոշի դեմ Ռուսաստանում քրեական գործ են հարուցել ՔՕ-ի 205.2 և 280.2 հոդվածներով: Սրանից առաջ Յարոշը հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին: