Բաժիններ՝

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Աքարի գլխավորած պատվիրակության այցն Ադրբեջան հերթական անգամ հաստատում է, որ երկու երկրներն ունեն բարձր մակարդակի հարաբերություններ ռազմական ոլորտում: Ալիևի խոսքերով՝ ռազմական ոլորտում համագործակցությունը հանդիսանում է երկու երկրների հարաբերությունների բաղկացուցիչ մասը:

Ալիևն ընդգծել է, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ ձեռք է բերվել մեծ առաջընթաց: Հուլուսի Աքարն իր հերթին հիշեցրել է, որ առաջին անգամ Ադրբեջան է այցելել 1994 թվականին և հանդիպել է Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31