Բաժիններ՝

Յանուկովիչը «ապօրինի» է որակել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր Դոնի Ռոստովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն իրավունք չունեն մեկ միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային.

«ԱՄՆ-ը ցանկանում է 1 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի ավազակապետական վարչախմբին: ԱՄՆ-ի Սահմանադրությունն արգելում է ֆինանսական օգնություն տրամադրել այն երկրին, ուր օրինական ճանապարհով ընտրված նախագահին գահընկեց են արել հեղաշրջման կամ այլ որոշման հետևանքով:

Ես մտադիր եմ դիմել ԱՄՆ-ի սենատին ու Գերագույն դատարանին՝ համառորեն խնդրելով իրավական գնահատական տալ երկրի կառավարության գործողություններին: Դուք իրավունք չունեք գումարներ հատկացնել ավազակներին»:

Նշվում է, որ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկ հատկացնելու մասին օրինագիծը հավանության է արժանացրել մարտի 6-ին: Ակնկալվում է, որ Սենատն իր հերթին այդ օրինագիծը կդիտարկի այս շաբաթ, և հաստատման դեպքում օրինագիծը կուղարկվի նախագահ Բարաք Օբամայի ստորագրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս