Սաակաշվիլին Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային կոչ է արել միանալ ՆԱՏՕ-ին

Լիտվական Delfi լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային կոչ է արել միանալ ՆԱՏՕ-ին: Ընդգծվում է, որ Սաակաշվիլին իր այդ հայտարարությունն արել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում.

«Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան պետք է արագորեն մտնեն ԵՄ-ի մեջ և ստորագրեն ՆԱՏՕ-ին միանալու գործողությունների պլանը»: Սաակաշվիլին կարծում է, որ դա այդ երկրների համար օգտակար կլինի նաև Պուտինի պլանների դեմ պայքարելու տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31