
ԱՄՆ-ում Նոյյան տապան կկառուցեն

ԱՄՆ Քոնեքթիկուտ նահանգում կրոնական ուղղվածության այգու ստեղծման նախագծի շրջանակում կկառուցվի Նոյյան տապանի ճշգրիտ պատճենը: Նախագծի արժեքը կազմում է շուրջ 24,5 մլն դոլար, հաղորդում է naked-science-ը:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` տապանի կառուցման աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա մայիսին: Նախատեսվում է, որ նավը կունենա բնօրինակի չափերը: Այն կկառուցվի Փիթերսբերգում գտնվող Աշխարհի արարման թանգարանի մոտ:
Թանգարանի տնօրեն Քեն Հեմը հայտնել է, որ բիբլիական նավի կառուցման համար արդեն հաջողվել է հավաքել 14,4 մլն դոլար անհրաժեշտ 24,5 մլն դոլարից: Միջոցների հավաքման գործընթացը կշարունակվի նավի կառուցման աշխատանքներին զուգահեռ:
Կրոնական ուղղվածությամբ այգու ստեղծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016թ-ին: