Նախ հայկական եկեղեցի, ապա դպրոց, իսկ այժմ մարագ. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ վերանորոգման ենթարկվելուն է սպասում Վանի նահանգի Շատախի շրջանում գտնվող եկեղեցին, ուր դեռևս հարյուր տարի առաջ աղոթում էին հայերը: 30 տարի առաջ եկեղեցին որոշ ժամանակ ծառայել է որպես դպրոց:

Քորլու գյուղում գտնվող այդ պատմական եկեղեցին 5 տարի ծառայել է որպես տարրական դպրոց և տվել է 35 (գյուղաբնակ) շրջանավարտ: Այնուհետև գյուղացիները եկեղեցին սկսել են օգտագործել որպես մարագ (խոտի ամբար): Այժմ իշխանությունները ցանկանում են վերանորոգել եկեղեցին, որը կնպաստի տվյալ շրջանում զբոսաշրջության զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս