Բաժիններ՝

Համաշխարհային պարտքի ծավալը գերազանցել է 100 տրիլիոն դոլարը. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ պետական կառույցների ու մասնավոր ընկերությունների պարտքի չափը գերազանցել է 100 տրիլիոն դոլարի սահմանագիծը: Այս մասին են վկայել Միջազգային հաշվարկների բանկի (BIS) տվյալները: BIS-ը հիմնադրվել է 1930 թվականին, նրա շտաբ-բնակարանը գտնվում է Բազելում (Շվեյցարիա):

Համեմատության համար նշվում է, որ 2013 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կազմել է 87.18 տրիլիոն դոլար: Կազմակերպության տվյալներով՝ 2007 թվականի կեսերից մինչև 2013 թվականի կեսերն ընկած ժամանակահատվածում կառավարությունների ու մասնավոր ընկերությունների պարտքի ծավալն աճել է 30 տրիլիոն դոլարով՝ 70 տրիլիոն դոլարից հասնելով մինչև 100 տրիլիոն դոլարի:

BIS-ն ընդգծել է, որ պարտատոսմերի հիմնական թողարկողները դարձել են պետական կառույցները: Մասնավորապես, 2007 թվականի վերջից ԱՄՆ-ի պարտատոմսերի շուկայում դրանց վաճառքը 4.5 տրիլիոն դոլարից աճել է մինչև 12 տրիլիոն դոլարի: Հաշվետու ժամանակահատվածում մասնավոր ընկերությունների թողարկած պարտատոմսերի վաճառքի ծավալը համայն աշխարհում գերազանցել է 21 տրիլիոն դոլարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս