
Յացենյուկն Օբամայի հետ կհանդիպի մարտի 12-ին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր հանդիպելու է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդի ու Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ: Հանդիպումը ժամը 12.30-ին մեկնարկում է Գերագույն ռադայում:
Մարտի 12-ին Յացենյուկն ԱՄՆ-ում հանդիպելու է այդ երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն ամուր աջակցություն է հայտնելու Ուկրաինայի աժողովրդին, որը ճգնաժամի ժամանակ ցուցաբերել է ոգևորիչ քաջություն ու տոկունություն: