
Կարելի է զուգահեռներ անցկացնել 2008 թվականի դեպքերի ու Ուկրաինայի ներկայիս իրավիճակի միջև. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիիձեն հայտարարել է, որ կարելի է զուգահեռներ անցկացնել 2008 թվականի իրադարձությունների (օգոստոսյան պատերազմ) ու Ուկրաինայի ներկայիս իրավիճակի միջև:
Փանջիկիձեի խոսքերով՝ Արևմուտքն անում է ամեն ինչ՝ խուսափելու համար Ուկրաինայում արյունահեղությունից և որ չգրանցվի միջազգային նորմերին հակասող զարգացումներ.
«Արևմուտքի արձագանքը համախմբված է: Դեռևս գլխավորն արյունահեղությունից խուսափելն է: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, մենք կտեսնենք հետագայում: Արևմուտքի արձագանքը միասնական է, համախմբված և հակադիր է Ուկրաինայում Ռուսաստանի ապօրինի գործողություններին»: