Բաժիններ՝

ԵՄ-ը կարող է ՌԴ-ի դեմ սահմանել պատժամիջոցների երկրորդ փաթեթը. Գերմանիայի արտգործնախարար

Գերմանական ZDF հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը երեկ հայտարարել է, որ եթե Ռուսաստանն իր ներխուժմամբ շարունակի Ուկրաինայում լարվածության էսկալացիան, ապա ԵՄ-ը պետք է գնա պատժամիջոցները հաջորդ մակարդակի հասցնելուն:

Շտայնմայերն ընդգծել է, որ եթե երկուշաբթի կամ երեքշաբթի կայանալիք բանակցություններում Ռուսաստանը չհամաձայնվի Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման նախապատրաստման միջազգային ձևաչափին անցում կատարելուն, ապա իրենք ստիպված կլինեն դիմել լուրջ պատժամիջոցների:

Պատժամիջոցների երկրորդ մակարդակը նախատեսում է Ուկրաինայի ներկայի ճգնաժամի համար պատասխանատուների կողմից ԵՄ-ի տարածք մուտք գործելու սահմանափակումներ ու ԵՄ-ում նրանց ակտիվների սառեցում: Հինգշաբթի ԵՄ-ն ընդունել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը՝ կապված Ուկրաինա նրա ներխուժման հետ:

ԵՄ-ը կասեցրել էր վիզային ռեժիմի դյուրացման և համագործակցության մասին նոր պայմանագրի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները: ԵՄ-ն ընդգծել էր, որ դա հանդիսանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 3 փաթեթից միայն առաջինը: Երրորդ փաթեթն առնչվում է տնտեսական մեծ ծավալի պատժամիջոցների մասին:

ԱՄՆ-ը նույնպես Ռուսաստանի դեմ սահմանել է իր պատժամիջոցների առաջին հատվածը և զգուշացրել է, որ հնարավոր են նաև այլ պատժամիջոցներ՝ կախված Ուկրաինայում իրավիճակի զարգացումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս