
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանում է Կիև

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդն այսօր ժամանում է Կիև՝ քննարկելու համար Ուկրաինայում նոր օրենքների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու և բռնության ակտերի հետաքննումը դիտարկելու համար միջազգային խորհրդատվական խմբի ստեղծման հնարավորությունը:
Այցի ժամանակ Յագլանդին ուղեկցելու է ԵԽ-ի արտգործնախարարների կոմիտեի նախագահ Սեբաստիան Կուրցը: Ակնկալվում է, որ կողմերը Կիևում քննարկելու են Ուկրաինային ԵԽ-ի օգնության հարցը, ինչը վերաբերելու է բարեփոխումների անցկացմանը: