
Ղրիմի իշխանությունները տեղի թաթարներին տեղեր են առաջարկել ինքնավարության կառավարությունում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի իշխանությունները Ղրիմի թաթարներին տեղեր են առաջարկել ինքնավարության կառավարությունում:
Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովի խոսքերով՝ Ղրիմի թաթարներին առաջարկվել է փոխվարչապետներից մեկի, երկու նախարարի, ինչպես նաև գործնականում յուրաքանչյուր նախարարությունում՝ ներառյալ ուժային կառույցները, մեկ փոխնախարարի պաշտոններ:
Աքսենովը հավելել է, որ Ղրիմում պլանավորված է վարել երկլեզու քաղաքացիություն, ինչը մասնավորապես վերաբերում է ռուսերենին ու Ղրիմի թաթարների կողմից օգտագործվող լեզվին: Աքսենովն ընդգծել է, որ բոլորը հնարավորություն կունենան զարգացնել իրենց մայրենի լեզուն: Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին: