Ռուսաստանը պետք է պաշտպանի Ղրիմի թաթարների իրավունքները. Էրդողան
Թուրքական Anadolu լրատվական գործակալոիթկամ փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինայի շարունակվող ճգնաժամի ֆոնին աջակցելու է Ղրիմի թաթարներին` կապված նրանց քաղաքական իրավունքները պաշտպանելու հետ.
«Մենք Ղրիմի թաթարներին չենք լքի դժբախտության ժամանակ: Ես Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ քննարկել եմ Ղրիմի դեպքերը և ասել եմ նրան, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի Ղրիմի թաթարների իրավունքները, ինչպես որ նրանք անում են ռուսական մեծամասնության կամ Ղրիմի այլ փոքրամասնության պարագայում»:
Նշվում է, որ Էրդողանի ու Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 4-ին: