Բաժիններ՝

Գերմանացի ձկնորսը որսացել է ավելի քան 100-ամյա վաղեմության նամակով շիշ

The Local-ի փոխանցմամբ` գերմանական Հայկենդորֆ ավանի ձկնորսներից Կոնրադ Ֆիշերը Բալթիկ ծովում որսացել է մի շիշ, որում գտնվել է 1913 թվականի մայիսի 17-ին թվագրված նամակ: Այն գտնվել է գարեջրի շշում և գրվել է Բեռլինի բնակիչ Ռիխարդ Պլատց անունով տղամարդու կողմից:

Նամակում նա խնդրել է իրեն տնային կալանք տալ Գերմանիայի մայրաքաղաքում: Ձկնորսը պատմել է, որ ցանցում շիշ տեսնելով` ցանկացել է այն նետել հետ` Բալթիկ ծովը, սակայն նրա գործընկերը նկատել է, որ շշում ինչ-որ բան կա: Բացիկը գնվել է Դանիայում, նրանում եղել է գերմանական երկու մարկ: Ուղերձի հեղինակը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ձկնորսը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է վարվելու նամակի հետ: Նա պլանավորել է դա հանձնել թանգարաններից մեկին կամ էլ աճուրդի հանել: Ֆիշերի հայտնաբերած նամակը հանդիսանում է շշերում հայտնաբերված ամենահին ուղերձներից մեկը:

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, ամենահին ուղերձը գրվել է հայտնաբերումից 97 տարի առաջ: Շիշը որսացել են 2012 թվականին: 2013 թվականի սեպտեմբերին Կանադայում տղամարդը գտել էր 1906 թվականին թվագրված նամակով շիշ, սակայն այն պաշտոնապես դեռ չեն գրանցել որպես ամենահին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս