Բաժիններ՝

Եգիպտոսի ժամանակավոր նախագահը ստորագրել է ընտրությունների մասին նոր օրենքը

Ռուսական  ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը երեկ ստորագրել է ընտրությունների մասին նոր օրենքը, որը ճանապարհ է բացում երկրի նախագահ ընտրելու առջև: Նախորդ շաբաթ այդ օրինագիծը հավանության էր արժանացել կառավարության կողմից:

Ակնկալվում է, որ ընտրությունների անցկացման ստույգ ժամկետը սկսվելու է այսօր, որոնք ի սկզբանե նշանակված են եղել ապրիլի վերջին: Օրենքի սկզբունքային նոր պահն այն է, որ այսուհետ միայն նախագահի թեկնածուներն իրավունք կունենան բողոքարկել ընտրությունների արդյունքները:

Ընդ որում, ԿԸՀ-ին բողոք ներկայացնելու համար նրանց տրվում է ընդամենը երկու օր ժամանակ: Բացի այդ, ԿԸՀ-ն իր հերթին ստանում է որոշակի իմունիտետ, և նրա որոշումների վիճարկելիությունը կարող է ճանաչել միայն երկրի սահմանադրական դատարանը:

Օրենքի համաձայն, նախագահի թեկնածուի տարիքը պետք է կազմի առնվազն 40 տարի, նրա ծնողները պետք է լինեն եգիպտացիներ: Նախագահի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն, իսկ գլխավորն այն է, որ նա չունենա դատվածություն և հոգեկան որևէ հիվանդություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս