
Հնդիկը քթի օգնությամբ տեքստ հավաքելու արագության ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

International Business Times-ի փոխանցմամբ` Հնդկաստանի բնակիչ Մոհամմեդ Հուրշիդ Հուսեինը քթի օգնությամբ ստեղնաշարով տեքստ հավաքելու արագության ռեկորդ է սահմանել: 23-ամյա երիտասարդը 47 վայրկյանի ընթացքում տպել է 103 տառից բաղկացած տեքստ:
Մասնավորապես, նա այդ ընթացքում անգլերենով գրել է Guinness World Records has challenged me to to type this sentence using my nose in the fastest time (Գինեսի ռեկորդների գիրքն ինձ առաջադրանք է տվել կարճ ժամանակում տպել այս նախադասությունը):
Այժմ Գինեսի ռեկորդների գիրքը պետք է պաշտոնապես գրանցի այդ արդյունքը: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2008 թվականին ԱՄԷ-ում, ուր տեղաբնակը նույն նախադասությունը քթով հավաքել էր մեկ րոպե և 33 վայրկյանի ընթացքում:
Հուսեինը պատմել է, որ քթով տեքստ հավաքելու համար օրական պարապել է 6 ժամ` իր համար հնարելով տարբեր տիպի առաջադրանքներ: Սրանից առաջ էլ Հուսեինը Գինեսի ռեկորդ էր սահմանել` ձեռքերի մատների օգնությամբ անգլերենի այբուբենը հավաքելով 3.43 վայրկյանում: