
Էշթոնը հանդես է եկել Կիևի սպանությունները մանրակրկիտ հետաքննելու օգտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ը հանդես է գալիս Կիևում տեղի ունեցած ցույցերի ժամանակ, որոնք Ուկրաինայում հանգեցրին իշխանափոխության, մարդկանց զոհվելու հանգամանքների հետաքննման օգտին: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամուլի ծառայությունը:
Նախօրեին Քեթրին Էշթոնը Բրյուսելում Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել մանրակրկիտ հետաքննել վերջին ամիսների բռնությունները: Էշթոնի ապարատը հայտնել է, որ ԵՄ-ի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Էշթոնն ու Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հեռախոսազրույցի ժամանակ Պաետը հայտարարել էր, որ դիպուկահարները սպանել են հակամարտող երկու կողմի ներկայացուցիչներին` ոստիկաններին ու ցուցարարներին: Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով` բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է ավելի քան 100 մարդ: