Ղրիմում բացատրել են հանրաքվեի հարցերի փոփոխման պատճառը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղրիմի իշխանությունները բացատրել են, թե ինչու են փոխել այն հարցեր, որոնք բարձրացվելու են ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվեի ժամանակ:
Ղրիմի Գերագույն խորհրդի փոխնախագահ Գրիգորի Իոֆեն հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները հուսով են եղել, որ Կիևը նորմալ կարձագանքի առաջին հանրաքվեին, որը նշանակվել էր մարտի 30-ին և չէր ենթադրում Ուկրաինայի կազմից ինքնավարության դուրս բերում.
«Դժբախտաբար դրան հաջորդած իրադարձությունները Ղրիմի խորհրդարանին հարկադրեցին փոխել այդ ձևակերպումը: Դուք գիտեք, թե հետո ինչ տեղի ունեցավ. տարբեր դատեր, չար խոսքեր, մեղադրանքներ, քրեական գործեր»:
Իոֆեն չի հայտնել, թե ինչու է որոշվել հանրաքվեն անցկացնել սահմանված ժամկետից երկու շաբաթ շուտ` մարտի 16-ին: