
Ճոպանուղին հատուկ սակագներ է հաստատել՝ Մարտի 8-ի առթիվ

Կանանց միջազգային տոնի կապակցությամբ «ՏաԹևեր» ճոպանուղին հատուկ սակագին է սահմանել կանանց եւ աղջիկների համար:
Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ճոպանուղու տոմսերը ձեռք բերել 50 տոկոս զեղչով. մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի 1500 դրամ, իսկ երկկողմանի երթեւեկության համար ՝ 2000 դրամ:
Մարտի 8-ին մոտակա բնակավայրերի կանանց եւ աղջիկների համար ճոպանուղին կգործի անվճար: